Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Առաջիկա օրերին նոր բացահայտումներ կունենանք

Նիկոլ Փաշինյան. Առաջիկա օրերին նոր բացահայտումներ կունենանք
30.11.2018 | 21:32

«Առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք», - Հրազդանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։ Նա պնդեց՝ քննչական մարմիններն այսօր գործում են անկաշկանդ։ «Այսօր չի կարող լինել մի դեպք, որ որևէ քննչական մարմին ասի, որ կառավարությունն արգելակ է դնում, որ քրեական գործ բացահայտվի։ Չի լինելու տենց բան, և առաջիկա օրերին էլի նոր բացահայտումներ կունենանք», - հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ