Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հրաժարվել է Հայաստան գալ

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հրաժարվել է Հայաստան գալ
30.11.2018 | 21:39

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը որոշակի լարվածություն է առաջացրել նույնիսկ մեր ակումբի մասնակիցների մոտ` այսօր «Լազարևյան ակումբի» նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:


«Լարվածություն է առաջացրել մեր որոշ մասնակիցների մոտ, նրանցից մեկը՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ասել է. «ավելի լավ է ես չգամ, որպեսզի ինձ չտան այդ հարցերը», չգիտեմ՝ ես իրավունք ունե՞մ այդպես ասելու, բայց ինձ թվաց, որ նա չէր ցանկանում պատասխանել այդ հարցերին, ես էլ չեմ ցանկանում պատասխանել մի պարզ պատճառով, քանի որ այդ հարցը կքննարկվի դեկտեմբերի 6-ին», - ասաց Կ. Զատուլինը։

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ