Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կոնստանտին Զատուլին. Հայ-ռուսական հարաբերություններն այժմ վստահության հիմքի վրա են

Կոնստանտին Զատուլին. Հայ-ռուսական հարաբերություններն այժմ վստահության հիմքի վրա են
30.11.2018 | 21:40

Մոսկվան հետևում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդող պայքարին և չի պատրաստվում միջամտել, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Մենք չենք մեկնաբանում նախընտրական պայքարը, չենք ցանկանում, որ որևէ մեկը հիմք ունենա ասելու, թե դուք խառնվեցիք՝ դրա համար մենք հաղթեցինք կամ պարտվեցինք։ Այնպես որ ես էլ չեմ ցանկանում ասել, թե ով է մեզ դուր գալիս, ով դուր չի գալիս։ Ես ցանկանում եմ ասել, որ Հայաստանը հարգում եմ որպես երկիր, որպես դաշնակից, որի հետ պատմականորեն կապված ենք», - ասաց Կ. Զատուլինը։ Նա նշեց, որ առաջին հերթին Հայաստանին ներքին կայունություն են ցանկանում և հայ ժողովրդին ծաղկում՝ իրենց կատարած քաղաքական ընտրության արդյունքում։ «Ոչ մեկին, ում հետ համագործակցել ենք, մենք չենք մերժում ձեռքսեղման մեջ», - ասաց Կոնստանտին Զատուլինը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին ընտրություններից հետո՝ նա ընդգծեց, որ հիմա շատ կարևոր պահ է, քանի որ այդ հարաբերությունները դրվել են փոխադարձ վստահության հիմքի վրա. «Վստահությունը շահում են բավականին երկար ժամանակում և շահում են խոսքն ու գործը համապատասխանեցնելու ճանապարհով։ Եթե մենք տեսնում ենք, որ խոսքերը լավն են՝ մենք ուրախ ենք, բայց հետագայում՝ և՛ դուք, և՛ մենք ստուգում ենք՝ այդ բառերը համապատասխանու՞մ են գործին։ Եթե համապատասախանում են, ուրեմն խնդիր չկա», - ասաց Զատուլինը:

Դիտվել է՝ 784

Մեկնաբանություններ