Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՀՀԿ-ն «քաղաքական պատվեր» է որակել Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը

ՀՀԿ-ն «քաղաքական պատվեր» է որակել Քոչարյանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը
08.12.2018 | 00:01

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի 1-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը խափանման միջոց ընտրելու մասին վերաքննիչ դատարանի որոշման կապակցությամբ. «Ասել, որ այս որոշումը որևէ աղերս չունի օրինականության հետ, նշանակում է ոչինչ չասել: Ասել, որ այս որոշումը քաղաքական հստակ պատվեր է, նշանակում է ոչինչ չասել, ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել: Ակնհայտ է, որ իշխանությունը և Նիկոլ Փաշինյանն անձամբ այս կալանավորումը կազմակերպել են նաև նախընտրական շրջանում՝ երկրում վախի մթնոլորտն ամրապնդելու, ուժի ցուցադրության և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ ճնշումները սաստկացնելու նպատակով», - հայտարարել է ՀՀԿ-ն: Փաշինյանը «շարունակում է խաթարել բոլոր հնարավոր սահմանադրական նորմերը և միջամտել դատական իշխանության գործունեությանը` սպառնալիքներով և այլ եղանակներով»:


«Ակնառու է նաև, որ դատական իշխանությունը իր բոլոր ատյաններով հանդերձ դարձել է գործադիր իշխանության կցորդը և կատարում է քաղաքական իշխանության պատվերը», - ասված է հայտարարությունում:
Վկայակոչելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի աղմկահարույց գաղտնալսումները՝ ՀՀԿ-ն գնահատում է․ «Ամենավտանգավոր բանը, որ կիրառում են այս իշխանությունները, կալանքի ընտրությունն է որպես ցուցմունք կորզելու միջոց: Իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ տարբեր առիթներով խոսել են, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է կիրառվի բացառիկ դեպքերում, բայց ինչպես բազմաթիվ այլ դեպքերում, սրանք ևս լոկ բառեր են: Արդյունքում կալանքը ծառայում է ոչ թե իր սահմանադրական նպատակին, այլ դարձել է շանտաժի և ցուցմունք կորզելու գործիք»:

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ