Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դավիթ Շահնազարյան. Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են

Դավիթ Շահնազարյան. Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններն են
09.12.2018 | 18:04

Քարոզարշավը շատ մեծ խնդիրներ ստեղծեց ներկայիս իշխանության համար` լրագրողներին ասացՀՀԿ պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը։


«Սա Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններ էին, քարոզարշավը զուգորդվում էր սպառնալիքներով, բռնություններով ու իշխող ուժի կողմից հայհոյանքներով», - ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը նշեց՝ այնուամենայնիվ, այսօր Հայաստանի համար չափազանց կարևոր օր է։ «Ես որևէ կասկած չունեմ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ՀՀ քաղաքացի, կատարել են ճիշտ ընտրություն», - ասաց նա։

Դիտվել է՝ 504

Մեկնաբանություններ