Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները
16.12.2018 | 19:50

ԿԸՀ-ն այսօր ամփոփեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, ընտրություններին մասնակցել է 1 261 105 մարդ, կամ ընտրելու իրավունք ունեցող անձանց 48,63 տոկոսը։ ՀՀԿ-ն ստացել է 59 083 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը։ «Քաղաքացու որոշում» կուսակցության օգտին քվեարկել է 8514 մարդ, կամ քվեարկողների 0,68 տոկոսը։ ՀՅԴ-ն ստացել է 48 816 ձայն, կամ ձայների 3,88 տոկոսը, «Իմ քայլը» դաշինքը՝ 884864 ձայն, կամ ձայների 70, 42 տոկոսը, ԼՀԿ-ն՝ 80047 ձայն, կամ ձայների 6,37 տոկոսը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը՝ 6458 ձայն, կամ ձայների 0,51 տոկոսը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 4121 ձայն, կամ ձայների 0,33 տոկոսը, «Մենք» դաշինքը՝ 25176 ձայն, կամ ձայների 2 տոկոսը, ՕԵԿ-ը 12393 ձայն, կամ ձայների 0,99 տոկոսը, «Սասնա Ծռերը»՝ 22 868 ձայն, կամ ձայների 1, 82 տոկոսը, ԲՀԿ-ն 103801 ձայն, կամ ձայների 8,26 տոկոսը։ ԿԸՀ-ն քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմեց և ստորագրեց։


«Արձանագրությունը ստորագրված է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից։ Ստորագրման ամսաթիվ` 16-ը դեկտեմբերի 2018 թվական, ժամը՝ 12։21 րոպե։ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը հատուկ կարծիք չի ներկայացրել», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
«Իմ քայլը» դաշինք, որը գլխավորում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստանում է 88 մանդատ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18 մանդատ։

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ