Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. Մոսկվան Երևանի հետ չի քննարկել կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայության հարցը

Նիկոլ Փաշինյան. Մոսկվան Երևանի հետ չի քննարկել կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների ներկայության հարցը
19.12.2018 | 22:53

Ռուս գործընկերները Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ երբեք չեն քննարկել ՀՀ տարածքում տեղակայված կենսաբանական լաբորատորիաներում օտարերկրյա զինծառայողների տեղակայման արգելքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ` Դիլիջանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատարը։ «Նման ինչ-որ պայմանագիր նախկինում քննարկվել է Հայաստանի իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք Ռուսաստանի գործընկերների հետ այդպեսի հարց չենք քննարկել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 695

Մեկնաբանություններ