Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել

Նիկոլ Փաշինյան. ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել
19.12.2018 | 22:56

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը ամենակարևոր հարցը չէ. «Մի քանի անգամ ասել եմ, խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ պատասխանի բովանդակությանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ամենակարևոր խնդիրը չէ, որովհետև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակը ժամանակավոր է»:

Նա ընդգծեց՝ կարևորը կառույցի ներսում ապագայում տարվելիք աշխատանքների բովանդակությունն է. «Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրն արդեն լուծել ենք, որովհետև ՀԱՊԿ-ի ներսում տեղի է ունեցել շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման օրվանից տեղի չի ունեցել»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ