Ես այլևս չեմ լինելու սփյուռքի նախարար, ինձ կտեսնեք 7-րդ գումարման Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր` ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Քաղաքական թիմի կողմից քննարկվում է Սփյուռքի նախարարության լինել, չլինելու հարցը: Ես իմ կարծիքը բազմիցս հայտնել եմ, որ կամ Սփյուռքի նախարարությանը տալիս ենք լայն հնարավորություններ, և այն ունենում է շատ մեծ լծակներ, կամ Սփյուռքի նախարարությունն ուղղակի կցվում է որևէ գերատեսչության: Այս պահին մանրամասներ չեմ կարող ներկայացնել, այդ ամենը քննարկման փուլում է: Ինքս խորհրդարանում գլխավորելու եմ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով հանձնաժողովը: Իմ գործունեությունն այսպես, թե այնպես ուղղակի աղերսներ է ունենալու Սփյուռքի հետ քաղաքականության, դրա մշակման ու օրենսդրական դաշտում»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: