Սա քաղաքական որոշում է, քաղաքական թիմի որոշում է, առաջարկն էլ հնչեցվել է որոշումների արդյունքում: Սա բարդ է, բայց պետական համակարգում բոլոր ոլորտներում էլ բարդ է, որևէ հեշտ բան չկա` ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե դժվար չի լինելու ղեկավարել բավականին մեծ խմբակցությունը, ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
«Որևէ տեղ հեշտ չի լինելու, այդ թվում՝ խորհրդարանում»,-նկատեց նա: Հարցին, թե ժամանակ ասում էր, որ մշակույթն իր մեջ է, ինչպե՞ս է գնում օրենսդիր մարմին, նա արձագանքեց. «Ինչպես այն ժամանակ եմ ասել, հիմա էլ կրկնում եմ՝ մշակույթն ի մեջ է»: Նա հավելեց, որ օրենսդիր գործունեությամբ էլ տարբեր ոլորտներում կարող է փոփոխություններ անել: