Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուբեն Մելիքյան. Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է

Ռուբեն Մելիքյան. Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է
21.12.2018 | 12:52

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սփյուռքի նախարարություն Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Ու ճիշտ հայեցակարգ ու դիրքավորում է պետք գտնել այդ յուրահատուկ կառույցի համար։ Իմ մոդելը պարզ է. Սփյուռքի նախարարը պետք է լինի (1) Սփյուռքի «օմբուդսմանը» ՀՀ գործադիրում և (2) ՀՀ պետական քաղաքականության «մունետիկը» Սփյուռքում։ Վստահ եմ՝ այդ կարևոր նախարարությունը մի օր վերականգնվելու է»:

Դիտվել է՝ 688

Մեկնաբանություններ