«Թբիլիսիում մետրոյի 8 նոր կայարան կկառուցվի, Սամգորի կայարանից օդանավակայանի ուղղությամբ վերգետնյա մետրո կգործի»` հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Ծրագրի մոտավոր արժեքն 80 միլիոն է: Առաջիկա օրերին տենդեր կհայտարարվի և մինչև տարեվերջ կսկսվի ծրագրի իրականացումը: