Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ ՊՆ նախարարը հրաժարականի նամակ է ուղարկել Թրամփին

ԱՄՆ ՊՆ նախարարը հրաժարականի նամակ է ուղարկել Թրամփին
21.12.2018 | 12:55

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը հրաժարականի նամակ է ուղարկել Դոնալդ Թրամփի աշխատակազմ: Մատիսի հրաժարականը հաջորդել է Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու հայտարարությանը: Գեներալը նշել է, որ հրաժարականի պատճառը Թրամփի հետ տարաձայնություններն են: Մատիսը կարծում է՝ դաշնակիցներին պետք է հարգանքով վերաբերվել: «Դուք իրավունք ունեք ձեր հայացքներին ավելի մոտ պաշտպանության նախարար ունենալ, այդ պատճառով հավատում եմ, որ ժամանակն է հեռանալու պաշտոնից», –գրել է Մատիսը: Նա նամակում չի խոսում Սիրիայից զորքերի դուրս բերման մասին, սակայն նախկինում այդ որոշումն անվանել է «ռազմավարական մոլորություն»:

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ