Ռուսաստանը հուսով է, որ Թուրքիան և Իսրայելը կճանաչեն Ղրիմի միացումը ՌԴ-ին` հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք հուսով ենք, որ ժամանակի հետ մեզ կհաջողվի համոզել Թուրքիայից և Իսրայելից մեր գործընկերներին մի քանի տարի առաջ Ղրիմի բնակիչների կատարած ընտրության իրավացիության հարցում», - ասել է Պեսկովը:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան երբեք չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: «Թուրքիան միշտ եղել է Ղրիմի թաթար մեր ազգակիցների կողքին, այսուհետ էլ միշտ շարունակելու ենք նրանց կողքին մնալ։ Մենք երբեք չենք մոռացել Ղրիմի հարցը, չենք մոռանալու։ Մենք չենք ճանաչել և չենք ճանաչի Ղրիմի բռնակցումը»,- ասել էր Չավուշօղլուն։