Ֆրանսիայի Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունել է նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած փոփոխությունների փաթեթը, որ ներառում է «դեղին անթև բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաներից հետո խոստացված սոցիալական ու տնտեսական բարեփոխումները: Իշխանությունների նախաձեռնած արտակարգ միջոցներին կողմ են քվեարկել 153 պատգամավոր, դեմ են եղել 9-ը, խորհրդարանի 58 անդամ նախընտրել են ձեռնպահ մնալ: Այժմ փաստաթուղթը պետք է փոխանցվի Սենատ: