Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լիլիթ Մակունցին խմբակցության ղեկավար են առաջադրել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին ծանր չտանի

Լիլիթ Մակունցին խմբակցության ղեկավար են առաջադրել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին ծանր չտանի
21.12.2018 | 13:02

«Թեև երեկ հաստատվեց, որ «Իմ քայլը» դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարի պաշտոնում կներկայացվի մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի թեկնածությունը, սակայն իրական ղեկավարումը կստանձնի խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, որին թիմում «ընդունում» են գրեթե բոլորը, քանի որ «նա կարողանում է հարաբերություններ հաստատել ու պահել գրեթե բոլորի հետ»: Իսկ Մակունցի նշանակումը հիմնավորվում է վարչապետի ընտանիքի հետ ունեցած մտերմությամբ: Այնպես են արել, որ նախարարի պաշտոնից զրկվելը Փաշինյանի անգլերենի ուսուցչուհին ծանր չտանի և չնեղվի շարքային պատգամավորի կարգավիճակից: Խմբակցության ղեկավարի պաշտոնում նա կունենա բավականին ծանրակշիռ կարգավիճակ՝ ծառայողական մեքենա, լավ աշխատասենյակ, բարձր աշխատավարձ և այլն»,-գրում է «Հրապարակը»:

Դիտվել է՝ 604

Մեկնաբանություններ