Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ակիհիտոն վերջին անգամ կնշի ծննդյան տարեդարձը Ճապոնիայի կայսեր կարգավիճակում

Ակիհիտոն վերջին անգամ կնշի ծննդյան տարեդարձը Ճապոնիայի կայսեր կարգավիճակում
23.12.2018 | 20:36

Ճապոնիայի կայսրը կավարտի իր ուղին երկրի վրա որպես սովորական մարդ` 2019-ին ծրագրված է նրա հրաժարականի արարողությունը, իսկ մինչ այդ նա հնարավորություն ունի նշելու ծննդյան տարեդարձը կայսեր կարգավիճակում: Լրանում է նրա 85 տարին: Աշխարհում միակ գործող կայսր Ակիհիտոն գահ է բարձրացել 1989-ի հունվարի 7-ին՝ հոր մահից հետո: Այդ օրից Ճապոնիայում սկսվել է ազգային թվականության նոր փուլը (որը համապատասխանում է կայսերական կառավարման ժամանակաշրջանին)՝ Հեյսեյ: Մամուլում առաջին տեղեկատվությունը, որ Ակիհիտոն որոշել է հրաժարական տալ, հայտնվել է 2016-ի հուլիսին և արագ հերքվել է Ճապոնիայի կայսերական պալատի վարչության կողմից, սակայն օգոստոսի 8-ին կայսրը հայտարարել է, որ ամեն ինչ հենց այդպես է: 2018թ. մարտի 6-ին Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2019-ի ապրիլի 30-ին Ճապոնիայի կայսեր հրաժարականի արարողության անցկացման հատուկ հրամանը:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ