Մանվել Գրիգորյանը Ակնալճի իր առանձնատանն է: Ոստիկանները շուրջօրյա ծառայություն են իրականացնում, հայտնել է Վալերի Օսիպյանը: Ոստիկանապետը հանդիպել է ակցիայի մասնակիցների հետ: Նա հորդորել է առաջնորդվել միայն օրենքներով: Վալերի Օսիպյանն ասել է, որ նրանք հրապարակներում կարող են հավաքվել հազարավորներով, բայց իրավունք չունեն սահմանափակել այլոց ազատ տեղաշարժի իրավունքը: Ակցիայի մասնակիցներից մեկը հակադարձել է` եթե նրան առողջական խնդիրների պատճառով են ազատ արձակել, պետք է տանեին հիվանդանոց: Ակցիայի մասնակիցներն ասել են, որ եթե գործի զարգացումները սխալ ընթանան, իրենք կշարունակեն պայքարը: Երևան-Արմավիր ավտոճանապարհի Էջմիածին քաղաքի մուտքի մոտ, ի նշան բողոքի, 200-ից ավելի քաղաքացիներ փակել էին գլխավոր ճանապարհը: