Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ղրիմի հարցով հակառուսական բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ղրիմի հարցով հակառուսական բանաձևը
23.12.2018 | 20:41

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի առաջարկած` Ղրիմում մարդու իրավունքների ոտնահարման բանաձևը` կողմ է քվեարկել 65 երկիր, դեմ՝ 27, 70 երկիր ձեռնպահ է մնացել: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ «բանաձևը չափազանց քաղաքականացված է» և հիմնված «ոչ հավաստի ու կեղծ» տեղեկատվության վրա:

«Ռուսաստանի Դաշնությունը իր ամբողջ տարածքում՝ այդ թվում Ղրիմում, երաշխավորում է իրավունքների և ազատության ապահովումը»,- հայտարարել է ՌԴ ներկայացուցիչը: Նա նաև կոչ է արել բոլոր ցանկացողներին այցելել Ղրիմ և հարցնել այնտեղ հանգստացող զբոսաշրջիկներին, թե նրանց իրավունքները ոտնահարվում են:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ