Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «խոր ափսոսանք» է հայտնել Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ: «Դաշնակից լինելը նշանակում է պայքարել ուսի-ուսի, սա ամենագլխավորն է երկրների ու զինված ուժերի ղեկավարների համար» ,- «Ֆրանս Պրես»-ի փոխանցմամբ ասել է Մակրոնը, ընդգծելով որ «բոլոր դաշնակիցները պետք է հուսալի լինեն»: