Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պատրիկ Շանահանը հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Պատրիկ Շանահանը հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար
24.12.2018 | 13:30

«Ուրախ եմ հայտնելու, որ Պենտագոնի ղեկավարի տեղակալ, մեր շատ տաղանդավոր Պատրիկ Շանահանը 2019-ի հունվարի 1-ից կլինի Պաշտպանության նախարարի պաշտոնակատար, - կիրակի օրը Թվիթերում գրել է Թրամփը՝ հավելելով,- Պատրիկը շատ հաջողությունների է հասել ինչպես պաշտպանության փոխնախարարի պաշտոնում, այնպես էլ նախկինում «Բոինգ» ընկերությունում»։


Ինժեներ-մեխանիկ Պատրիկ Շանահանը «Բոինգ»-ում աշխատել է 1986-ից։ Նա զբաղվել է քաղաքացիական և ռազմական ծրագրերով, եղել է «Բոինգ» ընկերության փոխնախագահը, գործադիր տնօրենը, 2017-ին ԱՄՆ Սենատը նրան հաստատել է պաշտպանության նախարարի տեղակալ։


Թրամփը թվիթերյան մեկ այլ գրառումով տեղեկացրել է, որ կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ՝ քննարկելով ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու հարցը։ «Երկար և արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, քննարկեցինք «Իսլամական պետության» խնդիրը, մեր երկկողմ մասնակցությունը Սիրիայում և այնտեղից ամերիկյան զորքերը դանդաղ և համակարգված դուրս բերելու հարցը։ Շատ տարիներ անց նրանք տուն կվերադառնան», - նշել է Թրամփը հավելելով, որ Էրդողանի հետ քննարկել են նաև առևտրային հարցեր։

Դիտվել է՝ 371

Մեկնաբանություններ