Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կիսով չափ կկրճատվեն

Նիկոլ Փաշինյան. ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերի տոկոսադրույքները կիսով չափ կկրճատվեն
24.12.2018 | 13:40

Կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈՒ մի քանի հազար սպաների և ենթասպաների նախկինում վերցրած վարկերը` ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը. «Որոշման իմաստը այդ վարկերի տոկոսադրույքը մինչև կիսով չափ կրճատելն է և սպասարկման ժամկետը երկարացնելը: Որպես արդյունք, ասենք եթե ԶՈՒ ծառայողը ամեն ամիս վարկի սպասարկման (մարման) համար վճարում է 50 հազար դրամ, նախատեսվող փոփոխություններից հետո այդ նույն, բայց վերակառուցված վարկի համար կսկսի վճարել ասենք՝ 25 հազար դրամ: Մինչև կիսով չափ քիչ: Առաջիկայում կայացվելիք այլ որոշումներով կառավարությունը կանդրադառնա նաև նախկին զինվորականներին բնակարաններ ձեռքբերելում աջակցելու հարցին: Սա, իհարկե, ամբողջական լուծում չի դառնա, բայց հարցը մեռյալ կետից կշարժվի»:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ