Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների և դատավորների նկատմամբ ճշումները

Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների և դատավորների նկատմամբ ճշումները
26.12.2018 | 23:48

Փաստաբանների պալատի խորհուրդը միաձայն որոշմամբ խստորեն դատապարտել է «փաստաբանների և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները՝ անկախ դրանց դրսևորման ձևից և ժամանակից», զորակցություն է հայտնել դատավորներին՝ հորդորելով չշեղվել իրենց սահմանադրական առաքելությունից:

ՓՊ խորհուրդը դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ «առաջարկելով հանդես գալ կոչով և օգտագործել իր հեղինակությունը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործուն քայլեր կենսագործելու ուղղությամբ»: Փաստաբանների պալատի խորհուրդը որոշումը կայացրել է՝ «քննարկելով դատավորների և փաստաբանների նկատմամբ հասարակության մի հատվածի կողմից դրսևորվող անհանդուրժող վարքագիծը»:
ՓՊ խորհուրդը նշել է, որ «վերջին շրջանում հասարակության մի հատվածի մոտ նկատելի է լարվածություն օբյեկտիվորեն զգայուն որոշ քրեական գործերի առնչությամբ, ինչի կապակցությամբ թիրախավորվում է նաև փաստաբանության ինստիտուտը, որը կոչված է ապահովելու իրավաբանական օգնության տրամադրումը յուրաքանչյուրին՝ անկախ մեղսագրվող արարքի բնույթից և հանրային վտանգավորության աստիճանից»: Որոշմամբ արձանագրվել է, որ «հասարակության մի հատվածի կողմից փաստաբաններին և դատավորներին վիրավորելու (հայհոյելու) վարքագիծը չի փոխվել» և առայսօր շարունակվում է, «իսկ գործադիր իշխանությունը համարժեք միջամտություն չի ցուցաբերում»:

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ