Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Պուտինը և Լուկաշենկոն նորից բանակցում են Կրեմլում

Պուտինը և Լուկաշենկոն նորից բանակցում են Կրեմլում
29.12.2018 | 22:11

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Կրեմլում քննարկում են էներգետիկայի խնդիրը, որը լուրջ լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում:

Դեկտեմբերի 25-ի բանակցություններն անարդյունք են ավարտվել, և կողմերը որոշել են մինչև տարեվերջ ևս մեկ անգամ հանդիպել: Ավելի վաղ Ռուսաստանը հաղորդել է, որ փոխում է հարկային կանոնները և Բելառուսը ստիպված կլինի շատ ավելի մեծ գումար վճարել Ռուսաստանից ներմուծվող գազի և նավթի համար: Բելառուսը քննադատել է ռուսների որոշումը, թեպետ մնացած երկրների համեմատությամբ էապես ավելի քիչ է վճարում ռուսական էներգակիրների համար: «Ես կեսկատակ ասել եմ, թե մենք երևի արդեն հոգնել ենք միմյանցից, բայց սա մեր աշխատանքն է, կան հարցեր, որոնք լուծում են պահանջում», - այսօր բանակցություններից առաջ ասել է Լուկաշենկոն: Բելառուսի համար կարևոր նշանակություն ունեն ռուսական էներգակիրները, դրանց փոխադրումն ու վաճառքը եվրոպական շուկաներում Մինսկին լուրջ եկամուտ է բերում:


Վերլուծաբանները նշում են, որ Ռուսաստանը ճնշում է բանեցնում Բելառուսի վրա՝ պահանջելով նոր թափ հաղորդել 1999 թվականի ռուս-բելառուսական միացյալ պետության պայմանագրով նախատեսված ինտեգրման գործընթացին: Մինսկում դա գնահատում են որպես սպառնալիք անկախությանը և ինքնիշխանությանը:


Կրեմլն այսօր հայտարարել է, թե «Բելառուսը Ռուսաստանի կողմից կլանելու մասին մեկնաբանությունները բացարձակ անհիմն են»: «Իհարկե, խոսք չկա ինչ-որ միացման մասին, սա ավելի շատ միմյանց հանդեպ շարժվելու ձգտում է, սա չի նշանակում շարժում միայն մեկ ուղղությամբ», - այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Դիտվել է՝ 1935

Մեկնաբանություններ