Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռուսաստան և Թուրքիան հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը

Ռուսաստան և Թուրքիան հարգում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը
29.12.2018 | 22:20

Ռուսաստանը և Թուրքիան Մոսկվայում բարձր մակարդակով անցկացված հանդիպմանը, որի ժամանակ խոսք է եղել ԱՄՆզորքերի դուրսբերումից հետո Սիրիայում տիրող իրավիճակի մասին, հաստատել են Սիրիայի տարածքային ամբողջության նկատմամբ իրենց հարգանքը: «Երկու կողմերն էլ ընդգծել են, որ բոլոր գործողությունները խստորեն կհամապատասխանեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 2254-րդ բանաձևին, կպահպանվի Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության միանշանակ հարգանքը»,- ասել է Լավրովը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները: Նա հավելել է, որ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ԱՄՆ-ի կողմից զորքերի դուրսբերումից հետո Սիրիայի հողերում ռազմական ներկայացուցիչների միջև համակարգման շուրջ:


«Մենք հատուկ ուշադրության ենք արժանացրել նոր հանգամանքները, որոնց ստեղծվեցին ԱՄՆ-ի կողմից Սիրիայից զորքերի դուրսբերման արդյունքում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով. «Ռուսաստանը և Թուրքիան որոշել են, թե ինչպես են երկու կողմերի ռազմական ներկայացուցիչները շարունակելու համակարգել իրենց քայլերը նոր պայմաններում` Սիրիայում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման նպատակով»:

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ