Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ

Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ
24.01.2019 | 13:00

«Ժամանակը» գրում է, որ օրերս ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ վերնախավի հետ ու քննարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը և Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական իրադարձությունները: Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն անդառնալիորեն կորցնում է պետական ինստիտուտները, և ստեղծված իրավիճակում միայն հրաշքը կարող է մեզ փրկել:

Դիտվել է՝ 267

Մեկնաբանություններ