Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիտալի Բալասանյան. Ես միանում եմ արդարադատությանը

Վիտալի Բալասանյան. Ես միանում եմ արդարադատությանը
28.01.2019 | 15:39

Ես որևէ մեկին ցանկություն չունեմ միանալու, ես միանում եմ արդարադատությանը` Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե կմիանա՞ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի ստորագրահավաքին։


«Համոզված եմ, որ արդարադատությունը ճիշտ կիրականացվի և հոկտեմբերի 27-ով, և 1996 թվականի նախագահական ընտրություններով։ Պետք է բոլոր մութ տեղերը փակվեն», - ասաց Բալասանյանը։ Նա նշեց, թե բոլորն էլ մտահոգ են մութ տեղերի առկայությամբ։ «Նախ, ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՞ւր է երկրորդ նախագահը, ո՞ւր է երրորդ նախագահը։ Ես որպես քաղաքացի իրավունք ունե՞մ հարցնեմ։ Մենք 1995 թվականի շքերթին բոլորս մասնակցում էինք, և հրամանատարները, և բոլոր ղեկավարները։ 1995 թվականից առ այսօր ես երբևիցե մեր պետական միջոցառումներին չտեսա ատաջին, երկրորդ, երրորդ նախագահներին։ Այսօր Զինված ուժերի ստեղծման օրն է։ Քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել այս երկիրը։ Մենակ Տոնոյան Դավի՞թն է։ Բա ո՞ւր են նախկին նախարարները։ Իրավունք չունենք այսպես ապրելու, չի կարելի, սա պետական միջոցառում է։ Անկախ հայացքներից, անկախ դեմքից, անկախ զբաղեցրած պաշտոնից, անկախ աչքերի գույնից՝ բոլորին պետք է հարգենք։ Լավ, մենք մի լավ նախագահ չե՞նք ունենալու, այդ նախագահի կենացը խմենք», - ասաց Վիտալի Բալասանյանը։

Դիտվել է՝ 305

Մեկնաբանություններ