Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիտալի Բալասանյան. Ժամանակները փոխվել են

Վիտալի Բալասանյան. Ժամանակները փոխվել են
28.01.2019 | 15:40

Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և մեր ժողովրդի ուժերով` Եռաբլուրում լրագրողներին ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։ «Որևէ մեկն իրավունք չունի, կապ չունի՝ ով է դա ասողը կամ բանակցողը, Արցախի Հանրապետության պետականության, ամրագրված սահմանադրության և մնացած օրենքներով, բանակցել, խոսել», - ասաց Բալասանյանը՝ պատասխանելով հարցին, թե Դավոսում ի՞նչ հարցեր են քննարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Կարող են միջնորդել, կարող են երաշխավորել, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ, որևէ մեկին թույլ չի տրվելու», - ընդգծեց Վ. Բալասանյանը:
Հարցին, թե այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու, Բալասանյանն արձագանքեց. «Միանշանակ։ Ժամանակները փոխվել են»:

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ