Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

Բանակի օրվա առթիվ ՀՀ և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր
28.01.2019 | 15:50

Հայոց բանակի օրվա կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաններ: Եռաբլուրում են եղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԾԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը և այլք:

Դիտվել է՝ 264

Մեկնաբանություններ