Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Գիտնականներն Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մասին նոր բացահայտումներ են արել

Գիտնականներն Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառների մասին նոր բացահայտումներ են արել
29.01.2019 | 18:57

Մեծագույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան առեղծվածը, որը դարեր շարունակ տանջել է պատմաբաններին, թվում է՝ արդեն բացահայտված է: Մակեդոնացու մահվան հետ կապված նախորդ տեսությունները հանգում էին նրան, որ զորավարը մահացել է վարակից, հարբեցողությունից, կամ սպանվել է:

Daily Mail-ը նշում է` վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զորավարի վախճանի պատճառը Գիյեն-Բարեի համախտանիշն է եղել՝ նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում հիվանդը կարող է կաթվածահար դառնալ: Գիտնականները գտնում են, որ Մակեդոնացին մինչև մահը 6 օր շարունակ կաթվածահար վիճակում է եղել: Զորավարը մահից առաջ իր հսկա տերությունը թողել է «իր զորավարներից ամենաարժանիին», մեկ այլ աղբյուրի համաձայն՝ նա մահացել է կոմայի մեջ՝ առանց հրահանգներ տալու:


Ուսումնասիրության հեղինակ, Նոր Զելանդիայի Օտագո բժշկական համալսարանի քոլեջներից մեկի դասախոս, բժիշկ Քեթրին Հոլի խոսքով՝ Մակեդոնացու մահվան վերաբերյալ նախկին վկայություններն արժանահավատ չեն: Հոլը, ի մի բերելով բազմաթիվ վկայություններ՝ ընդ որում այն փաստը, որ Ալեքսանդրի մարմինը մահվանից 6 օր անց անգամ չի քայքայվել, եկել է այն եզրահանգմանը, որ նրա մոտ Գիյեն-Բարեի համախտանիշ է եղել, ինչի հետևանքով նա կաթվածահար վիճակում է գտնվել, իսկ թթվածնի նկատմամբ նրա օրգանիզմի նվազ պահանջը շնչառությունն աննկատ է դարձրել: «Այն ժամանակ մարդիկ կարծել են, թե Մակեդոնացու մարմնի պահպանումը նշան է նրա աստվածային էության, մինչդեռ մենք այժմ տիրապետում ենք այնպիսի մանրուքների ու փաստերի, որոնք թույլ են տալիս նրա մահն այլ կերպ պատճառաբանել և ամբողջականացնել արդեն եղած կցկտուր վկայությունները»,- ասել է նա: Ալեքսանդր Մեծը մահացել է մ․թ․ա․ 323 թվականին՝ իր ընդարձակ երկրի նոր մայրաքաղաք Բաբելոնում՝ 32 տարեկանում: Նրա գերտերության տարածքը ձգվում էր Հոնիական ծովից մինչև Հնդուստան թերակղզի և Հիմալայան լեռներ:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ