Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբ

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների հարցերով աշխատանքային խումբ
30.01.2019 | 00:40

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Սարգիս Թորոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գ. Դանիելյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական խմբի անդամ Ա. Զոհրաբյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսական բաժնի տեսուչ Ա. Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ