Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ԱՄՆ-ը մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում

ԱՄՆ-ը մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում
02.02.2019 | 00:04

Միացյալ Նահանգները մտադիր է խորացնել Հայաստանի հետ կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտում, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը հունվարի 29-ին տեղի ունեցած ընդունելության ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի փոխտեղակալ Լորա Քեյ Քուփերը։

Նա այցելելու է Երևան ու փորձելու է հասկանալ, թե ինչպես կարելի է այդ անել: Ընդունելությունը նվիրված էր Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 27-ամյակին: «ԱՄՆ Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հայտնել մեր երախտագիտությունը՝ այն ներդրման համար, որ Հայաստանի Զինված ուժերն ունեցել են աշխարհում միջազգային գործողութունների և խաղաղապահ առաքելությունների շրջանակում: Հայաստանի պատրաստակամությունը` աջակցել Աֆղանստանում իրականացվող առաքելությանը, կարևոր է մեր ընդհանուր ջանքերի տեսանկյունից, որոնց նպատակն է խաղաղություն և անվտանգություն ապահովել Աֆղանստանի ժողովրդի համար, - ասել է Քուփերը:- Ի հավելումն, 40 զինծառայողով Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում իրականացվող ՆԱՏՕ-ի առաքելությանը Հայաստանը դասվում է ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող առաջին հինգ երկրների շարքում, որ մասնակցում են այս կարևոր առաքելությանը, և սա էական է Արևմտյան Բալկաններում անվտանգությունը և կայությունը պահպանելու գործում»: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձելէ ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ Հայաստանի Զինված ուժերի համագործակցությանը: «Նաև շատ հպարտ եմ, որ կարող եմ նշել ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հետ Հայաստանի Զինված ուժերի 15-ամյա համագործակցության մասին: Այս ամուր համագործակցությունը պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հիմքն է, որը ընդլայնել է Հայաստանի կարողությունները ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով՝ նպաստելով պաշտպանական ոլորտում հետագա բարեփոխումներին, ճգնաժամային կառավարման բարելավմանը», - նշել է ԱՄՆ ՊՆ նախարարի փոխտեղակալը:


Լորա Քեյ Քուփերը ընդգծել է. «Պաշտպանության նախարարի տեղակալ Քեյթի Ուիլբարգերը և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն անցած տարվա հունիսին ԱՄՆ Կոնգրեսում՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ կոնգրեսականների հետ մասնակցեցին հայ-ամերիկյան հարաբերությունների 100 -ամյակին նվիրված միջոցառմանը: Սա ի ցույց է դնում Հայաստանի պատրաստակամությունը ԱՄՆ-ի հետ ունենալու նշանակալի և արդյունավետ հարաբերություններ: Ակնկալում եմ, որ մոտ ապագայում այցելելու եմ Երևան և Հայաստանի իշխանություններից տեղեկություն եմ քաղելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր կապերը պաշտպանության և անվտանգության ոլորտներում»։

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ