Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը հաջողվել է ԼՂ հակամարտության կարգավորման երկխոսության հարթակ ստեղծել

Նիկոլ Փաշինյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը հաջողվել է ԼՂ հակամարտության կարգավորման երկխոսության հարթակ ստեղծել
02.02.2019 | 00:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ միջազգայնորեն համաձայնեցված ձևաչափն անցած տարիներին բավական հաջող է գործել տարածաշրջանում հարաբերական կայունությանը նպաստելու տրամաբանության առումով:

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում նա ասաց. «Համանախագահող երկրները, նաև՝ միջազգային հանրությունը հստակ արձանագրել են, որ խնդրի լուծումը հենց հակամարտության մեջ ներգրավված երեք կողմերի օրակարգի հարցն է, և միջազգային հանրությունը չի կարող երեք կողմերի փոխարեն լուծել հակամարտությունը, այլ ընդամենը կարող է որոշակի հարթակ ստեղծել խոսակցության, բանակցության համար։ Կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հաջողել է հենց այդ հարթակը ստեղծելու առումով»,- ասաց ՀՀ վարչապետը:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ