Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արմեն Աշոտյան. Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին

Արմեն Աշոտյան. Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին
02.02.2019 | 16:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բնօրինակով լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի կենտրոնակայանում։ Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարեւոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։ Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր եւ նացիստական Գերմանիայի միջեւ։ Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո գովես այդ նույն իշխանությունների կարեւոր ձեռքբերումներից մեկը՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը»:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ