Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Լիլիթ Մակունց. Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք

Լիլիթ Մակունց. Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք
04.02.2019 | 07:37

Քայլ առ քայլ պետք է գնալ նրան, որ «սուպերվարչապետական համակարգ» ձևակերպումը չունենանք, մենք կողմ ենք այդ ճանապարհով գնալուն` «Ազատություն» ռադիոկայանի եթերում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե սուպերվարչապետական համակարգից պետք է գնալ բալանսավորման:

ՀՀ ոստիկանության և ԱԱԾ-ի` խորհրդարանական վերահսկողության անցնելու քննարկումների մասին Լիլիթ Մակունցը նշեց. «Պետք է կիրառել այն գործիքակազմը, որ ունի խորհրդարանը և դա չի արել, հասկանալ, թե որքանով է դա ճիշտ: Ես կարծում եմ, որ պետք է քննարկվի այն ձևաչափը, որը մենք ուզում ենք փոխել, եթե սա մեզ չի բավարարում, պետք է քննարկվի: Նախկինում ունեցել ենք Ներքին գործերի նախարարություն, որը ներառել է ոստիկանությունը, որը զբաղվում է ներքին գործերով, քաղաքացիների խնդիրներով, և կուսակցականացված կամ ուղղորդված մոտեցումը վտանգավոր է, իսկ եթե մենք խորապես չուսումնասիրենք և որոշենք, որ գնում ենք նախարարության ճանապարհով, այս դրսևորումը, գուցե, ունենանք, և հենց սա է պատճառներից մեկը, որ մենք չունենք ՆԳՆ»:


Անդրադառնալով նախկին իշխանությունների հետ խորհրդակցելուն՝ Արմեն Աշոտյանի և Մխիթար Հայրապետյանի հանդիպմանը, որի ժամանակ նրանք քննարկել էին «Եվրանեսթ» ԽՎ-ին առնչվող հարցեր՝ Մակունցն ասաց. «Սա շատ կարևոր քաղաքական մշակույթ է, և այն ինչ նախաձեռնել է Մխիթար Հայրապետյանը, շատ կարևոր է, ես ինքս զրուցել եմ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հետ»:

Դիտվել է՝ 1272

Մեկնաբանություններ