Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ալի Խամենեին բացահայտել է «Մահ Ամերիկային» կարգախոսի նշանակությունը

Ալի Խամենեին բացահայտել է «Մահ Ամերիկային» կարգախոսի նշանակությունը
09.02.2019 | 14:01

«Մահ Ամերիկային» կարգախոսն ուղղված է այնպիսի քաղաքական գործիչների դեմ, ինչպիսին են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ազգային անվտանգության հարցերով նրա խորհրդական Ջոն Բոլտոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, և ոչ մի առնչություն չունի հասարակ ամերիկացիների հետ` հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին։

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ