Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արփինե Հովհաննիսյան. «Լիդիան Արմենիա»-ն ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ կհաղթի

Արփինե Հովհաննիսյան. «Լիդիան Արմենիա»-ն ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ կհաղթի
19.02.2019 | 23:34

Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «Լիդիան Արմենիա» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին. «Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում:


Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները: Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը այս հույժ կարևոր ու հրատապ խնդրի մասով: Բայց` իզուր: Թե ասա` ումից ի՞նչ ես ակնկալում:
Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը հետևյալն է`
1. Սկզբում «ներդրումներ խրախուսող» Կառավարությունը բնապահպանական խնդիրների անվան ներքո այնպիսի պայմաններ ստեղծեց խոշոր ներդրողի համար, որ վերջինս դադարեցրեց իր գործունեությունը և, ամենայն հավանականությամբ, կդիմի արբիտրաժ, որտեղ էլ վստահ եղեք կհաղթի ու ուշադրություն…ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Բայց դե դա խնդիր չի, չէ ՞, կարևորը ինքնիշխան ենք ու էլի տենց բաներ: Չմոռանամ ասել, որ հատուցումը կլինի մեր` այսինքն հարկատուների հաշվին:
2. Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպե՞ս են նիկոլական Հայաստանում վերաբերվում ներդրողներին: Բոլորը շունչները պահած հետևում են այս դեպքին։ Ի՞նչ եղանակով կամ կոպիտ ասած՝ ու՞մ օգտին կհանգուցալուծվի հարցը մեդալի մի կողմն է, մյուս կողմը՝ վերաբերմունքն է առ ներդրող, այսինքն՝ պետությունն ինչպե՞ս կհանգուցալուծի խնդիրը, որպիսի եղած ներդրողները չփախչեն, իսկ լուռ հետևողներն էլ չմոռանան Հայաստանի տեղը:
3. Հավանաբար, ճակատագրի հեգնանք է նաև այն, որ այս ամբողջ աբսուրդը սկսվել է բնապահպանական վտանգը կանխելու շղարշի ներքո, իսկ հիմա ինքը` Լիդիանն է զգուշացնում, որ ՀՀ կառավարության անգործության հետևանքով առաջացել են լուրջ բնապահպանական խնդիրներ, որի պատասխանատուն ինքը կառավարությունն է:


Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք, ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք, քանի որ երբ որոշում եք խթանել ներդրումները, խոչընդոտներ եք ստեղծում ներդրողների համար, երբ որոշում եք զբաղվել բնապահպանական խնդիրներով, առաջացնում եք լուրջ էկոլոգիական աղետի վտանգ։ Ինչպես ասում է, վարչապետը՝ «հանգիստ նստեք տեղներդ»։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ