Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Նաիրա Զոհրաբյանը դիմում է Արտակ Զեյնալյանին

Նաիրա Զոհրաբյանը դիմում է Արտակ Զեյնալյանին
23.02.2019 | 16:47

«Տեւական ժամանակ է, որպես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ ցանկանում էի հանդիպել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող, Նորք-Մարաշի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին եւ մերժում էի ստանում, որովհետեւ դատավոր Բեկթաշյանը արգելք էր դրել այցելությունների, այդ թվում` հանձնաժողովի նախագահի եւ պատգամավորի համար»,- Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա գրել է. «Երկար դեգերումներից հետո ինձ վերջապես հաջողվեց զրուցել դատավոր Բեկթաշյանի հետ, որը օրվա բոլոր ժամերին մասնակցում էր ԲԴԽ նիստերին եւ խոսելու ժամանակ չուներ: Ներկայացրեցի, որ կալանավորը առողջական լուրջ խնդիրներ ունի, այդ թվում` Կրոնի հիվանդություն եւ ես պետք է իրեն այցելեմ: Առաջարկեց, որ կալանավորի պաշտպաները միջնորդություն գրեն եւ իրենք կքննարկեն` թույլ տա՞լ ինձ, թե` ոչ:


Երեկ պիտի կայանար նիստը, որի ժամանակ պաշտպանների միջնորդությունը պիտի քննարկվեր, սակայն նիստը չկայացավ: Ընդամենը իրազեկեմ, որ Արթուրի վիճակը երեկ կտրուկ վատացել է, որովհետեւ նա վերջին 15 օրը չէր կարողանում սնունդ ընդունել եւ ոչ այն պատճառով, որ հացադուլ էր հայտարել, այլ իր հիվանդության պատճառով եւ նրան շտապ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Արթուրը այլեւս սայլակի վրա է տեղաշարժվում եւ հսկիչները կնոջը թույլ չեն տալիս խնամել ամուսնուն: Դիմում եմ արդարադատության նախարարին` մարդասիրական քայլ դրսեւորենք եւ թույլ տանք Արթուրի կնոջը խնամել ամուսնուն, որը տեւական ժամանակ օգնության կարիք ուներ, բայց որեւէ մեկը չէր արձագանքում»:

Դիտվել է՝ 481

Մեկնաբանություններ