Կառավարության հատուկ հանձնաժողովը 13 առևտրային բանկերի հետ համաձայնության է եկել, ԱՄԷ-ի քաղաքացիների շրջանում անվճարունակ վարկառուների պարտքերը մարելու համար` հայտնում է Gulfnews-ը:
Գործակալության տվյալներով՝ պարտքի ընդհանուր գումարը 361 մլն արաբական դիրհամ է (98 մլն դոլար): Քայլի նպատակը «քաղաքացիների կենսապայմանների ապահովումն ու նրանց ընտանիքների ֆինանսական կայունության ամրապնդումն է»: Կառավարությունը օգնել է 3000 քաղաքացիների, որ բանկերի նկատմամբ ժամկետանց պարտքեր էին կուտակել: