Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արշակ Զաքարյան. Հայ ազգը տարածքային զիջումների հետ չի հաշտվելու

Արշակ Զաքարյան. Հայ ազգը տարածքային զիջումների հետ չի հաշտվելու
27.02.2019 | 02:02

Հայ ազգի անունից ենք խոսում ու ասում ենք՝ ոչ մի իշխանություն լիազորված չի լինելու տարածքային զիջումների գնալ` Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք չունենք զիջելու» ակցիայի կազմակերպիչներից, ռեժիսոր, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ զեկավար Արշակ Զաքարյանը։

«Մենք ասում ենք այսօրվա վարչապետին, վաղվա վարչապետին ու հաջորդ բոլոր իշխանություններին, որ նրանք, երբ գնում են բանակցությունների, այս հարցը, եթե իրենց առաջ դրվում է՝ իմանան, որ հայ ազգն այդ հարցի հետ երբեք չի հաշտվելու», - ասաց Արշակ Զաքարյանը։ Նա ընդգծեց՝ «որևէ վարչապետ, նախագահ, թագավոր, լիազորված չէ այս հարցով բանակցել մեր թշնամիների հետ»:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ