Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արարատ Միրզոյան. Մարտի 1-ը բացահայտելու համար այլևս չկան խոչընդոտներ

Արարատ Միրզոյան. Մարտի 1-ը բացահայտելու համար այլևս չկան խոչընդոտներ
02.03.2019 | 03:03

Աժ նախագահ Արարատ Միրզոյանը վստահ է, որ իրավապահ մարմինները կկարողանան բացահայտել Մարտի 1-ի գործը: Մարտի 1-ին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Մարտի 1-ի բացահայտումը արդեն իրավապահ համակարգի ու դատական իշխանության տիրույթում է: Ես վստահ եմ, որ կկարողանան բացահայտել, համենայն դեպս, ոչ միայն քաղաքական խոչընդոտներ այլևս չկան, այլև, ճիշտ հակառակը, քաղաքական ամենաբարձր ամբիոններից հնչեցվում է հասարակական պահանջը` բացահայտել Մարտի 1-ի գործը»:

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած երթը գալիս է ապացուցելու, որ հանրությունն այլևս Մարտի 1 չի ցանկանում: «Մենք պետք է ամեն տարի հիշենք մարտի 1-ը, 10 զոհերին, հարյուրավոր վիրավորներին, և ամեն ինչ անենք, որ հստակ բացառենք մեր երկրում հասարակական ու քաղաքական բռնաճնշումների մեթոդը: Երթը մեկ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ մենք որպես հանրույթ միակամ ենք, որ երբեք այլևս նման բան տեղի չունենա»,- նշեց ԱԺ նախագահը:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ