Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Անահիտ Բախշյան․ Եթե Լևոն Տեր Պետրոսյանը գար, գուցե մեկ զոհ ավելի լիներ

Անահիտ Բախշյան․ Եթե Լևոն Տեր Պետրոսյանը գար, գուցե մեկ զոհ ավելի լիներ
02.03.2019 | 16:39

«Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը Մարտի 1-ի գործով որպես վկա ՀՔԾ-ում հարցաքննվել է, նաև առերեսվել է նախկին գործընկերոջ՝ Լարիսա Ալավերդյանի հետ։ Բախշյանի խոսքով՝ մինչ խորհրդարանը հավանություն կտար 20-օրյա արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրին, իրենք տեղեկություններ էին ստանում, որ զորք է մտնում Երևան: Այդ ժամանակ Լարիսա Ալավերդյանը զանգահարել է վարչապետ Սերժ Սարգսյանին ու ասել՝ մի՛ արեք, սպասեք մինչև առավոտը բացվի: Սարգսյանը, ըստ Բախշյանի, պատասխանել է՝ արդեն ուշ է։ Նախկին պատգամավորի խոսքով՝ ինքը անգամ լսել է Սերժ Սարգսյանի ձայնը: Անահիտ Բախշյանը հարցաքննությունների ժամանակ պնդել է հայտարարությունը։

Նախկին վարչապետ, 2008 ապրիլի 9-ից նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի առերեսվել. «Մի քիչ տարբերություն կա իմ ու տիկին Լարիսայի հիշողությունների մեջ: 11 տարի է անցել, հնարավոր է: Տիկին Լարիսան ասում է՝ ես զինված միջնորդության դեմ եմ խոսել: Գուցե: Ես էլ հիշում եմ, որ ասեց զինտեխնիկա է մտնում քաղաք․․․ Դա կարևոր չի: Ինքը ասել է՝ արդեն ուշ է, այսինքն՝ արդեն ամեն ինչ որոշված է եղել: Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկային»: Ցուցմունքներում, ասաց Բախշյանը, նաև պնդել է, որ իրավապահները ծանոթանան 2008-ի մարտի լույս 2-ին անցկացված Ազգային ժողովի հատուկ նիստի սղագրությանը։ Հենց այդ նիստում է քննարկվել «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը։ «Մթնոլորտը զգալ, քաղաքական էդ ժամանակվա իշխանության տրամադրվածությունը, չարությունը․․․ Ազգային ժողովը այդ օրվա կարծես շարունակությունը լիներ էն, ինչ որ էստեղ էր լինում: Մեղադրանքներ, դուք եք մեղավոր․․․ մեղադրում էին ընդդիմությանը, բնականաբար: Այնտեղ արդարացվում էր էստեղ տեղի ունեցածը, հիմնավորվում էր և ասվում էր՝ բա ո՜նց, բա ի՜նչ, դուք համարձակվել եք․․․»:

«Ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ՝ ասելու, որ չփորձես ընտրության ժամանակ քո ձայնը պաշտպանել», - մարտի 1-2-ի դեպքերն այսպես է որակում Անահիտ Բախշյանը։ Մարտի 1-ին ողջ օրը նա «Ժառանգության» պատգամավորների հետ Մյասնիկյանի արձանի մոտ կամ ոստիկանատներում է անցկացրել, կեսգիշերն անց մասնակցել է խորհրդարանի հատուկ նիստին: Անահիտ Բախշյանը կարծում է, որ ամեն ինչ նախապես մտածված է եղել. «Հետագա ընթացքը ցույց է տալիս, որ ամեն ինչ գծագրված էր, պլանավորված էր, մտածված էր․․․ չգիտեմ քանի մարդ էին որոշել նույնիսկ սպանել, բայց փաստը էն է, որ 10 մարդ զոհվեց, 10 երիտասարդ, 10 ծուխ հանգավ: Չափազանց այլակերպված էին, նրանք այլևս ոչ մեկին չէին ուզում լսել: Եթե գար Լևոն Տեր-Պետրոսյանը, գուցե այլ ընթացք ունենար: Չնայած մեկ է՝ երբ ես ամբողջ գործողությունների շարքն եմ վերլուծում, տեսնում եմ, որ դա էլ չէր օգնի: Գուցե մի զոհ ավել լիներ»:

Դիտվել է՝ 596

Մեկնաբանություններ