Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Արարատ Միրզոյանը խոստացավ՝ շուտով ԱԺ օրակարգը հագեցած կլինի

Արարատ Միրզոյանը խոստացավ՝ շուտով ԱԺ օրակարգը հագեցած կլինի
05.03.2019 | 17:21

7-րդ գումարման ԱԺ 2-րդ նստաշրջանը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պարզաբանումներով. «Լրատվամիջոցներում անդրադարձ էր եղել, որ մեր նստաշրջանի օրակարագը հագեցած չէ։ Ես ուզում եմ ասել, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի. Նախևառաջ նախկինում Աժ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Աժ-ն ունենում էր 3 ամիս ժամանակ ու այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում ու օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո ու ընթացք չի եղել օրակարգը հագեցնելու»։ Նա նկատեց, որ շատ օրինագծեր կան, որոնք քննարկումների տարբեր փուլերում են ու վստահեցրեց, որ խորհրդարանը շուտով կունենա հագեցած օրակարգ։


7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 2 օրինագիծ և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 3 օրինագիծ։ Այս նախագծերը բոլորն էլ ընդգրկվեցին ԱԺ այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգ:

Դիտվել է՝ 355

Մեկնաբանություններ