Չինաստանի արժութային պահուստները փետրվարի վերջի դրությամբ կազմել 3 տրլն 90,18 մլրդ դոլար` հունվարի վերջի համեմատ աճելով 2.26 մլրդ դոլարով, վկայում են Չինաստանի արտարժույթի վերահսկողության վարչության տվյալները:
Bloomberg-ի վերլուծաբանները միջին հաշվով ակնկալում էին, որ պահուստները գրեթե անփոփոխ կմնան՝ կազմելով 3 տրլն 87,95 մլրդ դոլար: Հունվարին պահուստներն աճել են 15.2 մլրդ դոլարով:
2018 թվականի արդյունքով՝ վերջին չորս տարիների ընթացքում պահուստները կրճատվել են երրորդ անգամ՝ պայմանավորված Չինաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղմամբ և ԱՄՆ*ի հետ առևտրային լարվածության պատճառով:
Յուանը փետրվարին աճել է 0,1 տոկոսով, իսկ 2019-ի սկզբից մոտ 2 տոկոսով: 2018-ի վերջին Չինաստանի ազգային արժույթը նվազել է 5.3 տոկոսով: Դա վերջին հինգ տարվա ընթացքում արժույթի չորրորդ անկումն էր:
Չինաստանի ոսկու պաշարները արժեքային առումով աճել են փետրվարին մինչև 79,499 մլրդ դոլար՝ հունվարի վերջի 79,319 մլրդ դոլարի համեմատ:
ՉԺՀ արժույթի վերահսկողության պետական վարչությունն (SAFE) ակնկալում է, որ արժութային պահուստները, ինչպես նաև վճարային հաշվեկշիռը, 2019-ին կլինեն կայուն: