ԵՄ ղեկավարներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կասկածում են Չինաստանի հետ բանակցությունների մանրամասները կանխամտածված թաքցնելու մեջ` հաղորդում է The Wall Street Journal-ը։ Թրամփը Չինաստանի հետ բանակցություններից հետո փորձում է յուրացնել բոլոր ձեռքբերումները՝ «իմ գործարք» անվանելով՝ «ԵՄ-ի հետ մեկ միասնական ճակատում հանդես գալու փոխարեն»։ Եվրամիությունում ուշադրությամբ հետևում են ԱՄՆ-Չինաստան առևտրային համաձայնագրի քննարկմանը՝ ԱՀԿ-ի կարգը խախտելու տեսանկյունից: