Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Ռանչպար գյուղի ավազի հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետը

Ռանչպար գյուղի ավազի հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետը
20.03.2019 | 14:13

«Հրապարակը» գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցի ընթացքում շաբաթ օրն անդրադարձ է եղել գյուղում «ավազի հանքերի անխնա և անտրամաբանական» շահագործմանը։ Այցից հետո Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն ուսումնասիրություններ է սկսել Ռանչպար գյուղում՝ ավազի հանքերի շահագործման հետ կապված։ «Շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրությունից բացի, անհրաժեշտության դեպքում հանքավայր կայցելեն վերահսկողության վարչության ներկայացուցիչները», - նախօրեին տեղեկացրել էին կադաստրից։ Երբ կադաստրում որոշել են հանքը շահագործելու թույլտվության փաստաթղթերի ուսումնասիրություն սկսել, հանքի սեփականատեր Ալիկ Սարգսյանը մեկնել է Հայաստանից։ Երեկ նա մեր լրագրողին ասել է, որ արդեն 2 օր է՝ Հայաստանում չէ և չի ուզում խոսել այդ թեմայով։

«Մի բան գիտեմ, որ էս երկրում ինչ լինում է, կապում են իմ հետ», - ասել է նա։ «Այսինքն՝ հանքը Ձերը չէ՞» հարցին Սերգեյիչը չի պատասխանել, կրկնել է, որ չի ուզում խոսել այդ մասին։ Ըստ մամուլի հրապարակումների, Արարատյան դաշտավայրի ավազահանքերի մի մասը շահագործում են Ալիկ Սերգեյիչն ու իր խնամին՝ Ռանչպարի գյուղապետը, որ երեկ ընդհատակ էր անցել, մյուս մասը՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը։ Տեղեկություններ կան, որ այդ հանքավայրերի վրա աչք ունի Արարատի հեղափոխական մարզպետ Գարիկ Սարգսյանը»:

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ