Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Կլուծարվի Ջրի ազգային խորհուրդը

Կլուծարվի Ջրի ազգային խորհուրդը
22.03.2019 | 18:00

«Ժամանակը» գրում է. «Հայաստանի կառավարությունը որոշել է լուծարել Ջրի ազգային խորհուրդը: Այս մարմինը ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում բարձրագույն խորհրդատվական մարմինն էր, որի ղեկավարը ի պաշտոնե վարչապետն է: Լուծարելով այս խորհուրդը՝ վարչապետը հավանաբար ուզում է իր վրայից գցել ոլորտում առաջիկայում սպասվող տապալումների անմիջական պատասխանատվությունը»:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ