Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վիգեն Սարգսյան. Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին

Վիգեն Սարգսյան. Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին
02.04.2019 | 23:08

Անկախ բոլոր իրավիճակներից՝ մեր զինված ուժերը պետք է պատրաստ լինեն արձագանք տալու հակառակորդին` Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ «Հակառակորդը նենգ է, վտանգը մեծ է, մեր համար Արցախի հարցը կենսական է, մեր երկրի գոյատևման հարցն է, մեր ժողովրդի առաջընթացի, մեր ինքնության հարցն է։ Որևէ բան չի կարող փոխարինել այն մարտահրավերը, որ կա մեր ազգի առջև՝ պատրաստ լինելու և միշտ պատրաստ պահելու իրեն համախմբվելու այնպես, ինչպես համախմբվեցինք ապրիլին, մարտունակ լինելու, այնպես ինչպես մեր բանակը մարտունակ էր ապրիլին, և մշտապես ազգ-բանակ լինելու, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի մեր անվտանգության ու ապագայի հետ կապված կառուցել որևէ նենգ ծրագիր», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 471

Մեկնաբանություններ