Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Դոնալդ Թրամփը` 2020-ի մասին

Դոնալդ Թրամփը` 2020-ի մասին
03.04.2019 | 16:13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Make America Great Again («Ամերիկան կրկին մեծն դարձնենք») արտահայտությունը շատ հաջողված էր։ «Ես կարծում եմ, որ դա կլինի՝ Keep America Great (Պահենք Ամերիկան մեծ)»,-ասել է Թրամփը՝ ազգային հանրապետական կոնգրեսի առջև ելույթ ունենալիս:


Հետո նա քվեարկություն է անցկացրել, թե որ արտահայտությունն է ավելի լավը, և կարծիքները կիսվել են։ Թրամփն ասել է, որ հնարավոր է՝ երկուսն էլ կօգտագործի, քանի որ չի ցանկանում կորցնել նախորդ քարոզարշավի հաղթական կարգախոսը։

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ