Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

Վարչապետը Նորագավիթի ավտոմաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց

Վարչապետը Նորագավիթի ավտոմաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց
09.04.2019 | 13:44

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այցելեց Նորագավիթի ավտոմաքսատուն։ Նա մաքսատան որոշ աշխատողների աշխատանքից ազատելու հրահանգ տվեց։ «Մարդն ամեն օր գա, մտնի իր աշխատասենյակ, տենա դրոշը կեղտոտ գցած է անկյունում, այդ մարդը ո՞նց կարող է Հայաստանում ուսադիրներ կրել, կազատեք բոլորին, մի մարդ չմնա էս սենյակում աշխատած։ Անուն-ազգանուններով կհետևեք և ինձ կասեք», - հանձնարարեց վարչապետը։


Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ՞ր նկատողությամբ սահմանափակվել, Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, եթե դրոշի հետ կապված չլիներ, հնարավոր կլիներ, դրոշի հետ կապված է, հնարավոր չի»։ Սա խայտառակ կեղտոտ տարածք է և սա վերաբերմուքն է մարդկանց նկատմամբ, սա վերաբերմունք է մեր դրոշի, զինանշանի նկատմամբ, ասաց վարչապետը։ «Սա անթույլատրելի վերաբերմունք է։ Պարգևավճարներից կպակասեցնեք և կբերեք կարգին վիճակի։ Ով որ էս սենյակում աշխատել է այդ դրոշի պայմաններում, ոչ ոք չաշխատի այդտեղ, բոլորը հեռացվեն աշխատանքից», - ասաց Փաշինյանը։

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ